Home – հայերեն

Մեր առաքելությունը հստակ է՝ հեղափոխել արահետային զբոսաշրջությունը Հայաստանի ամբողջ երկարությամբ:

Արահետները հնարավորություն են տալիս կապելու համայնքներն ու լանդշաֆտները՝ ապահովելով լայնածավալ և երկարատև օգուտներ:

Ահա թե ինչու ենք մենք կառուցում սահմանից սահման, Հայաստանի ամբողջ երկայնքով ձգվող արշավային արահետ՝ նոր հնարավորություններ բերելով գյուղական համայնքներին և գործարարներին։

Ավարտվելուց հետո, այս 827 կմ երկարությամբ ազգային արահետը կմիանա Տրանսկովկասյան արահետի մյուս ճյուղավորումներին՝ դասվելով աշխարհի ամենաքննարկվող նոր երկարաձիգ արահետների շարքին:

Մեր աշխատանքը դուրս է գալիս գրասենյակային միջավայրից և մղվում դեպի բնություն:

Մենք ուսումնասիրել ենք հազարավոր կիլոմետր արահետներ՝ կատարյալ երթուղի գտնելու համար՝ աննախադեպ մանրամասնությամբ քարտեզագրելով հեռավոր շրջանները:

Դրանով մենք բացահայտել ենք պատմական արահետների մի ամբողջ ցանց՝ միահյուսված բնական և մշակութային ժառանգության վայրերին, որոնք իրար հետ ստեղծում են աննկարագրելի ճանապարհորդություն՝ կյանքի կոչելով Հայաստանի պատմությունը:

Արահետի ավարտված հատվածները գրավում են միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը, և դրա հետ մեկտեղ նաև՝ առաջանցիկ մտածելակերպով, էկոլոգիապես գիտակից այցելուների նոր շուկան:
 

Այս տեսլականը կյանքի կոչելու համար ոչ թե նախագիծ, այլ մի ամբողջ ընթացք կպահանջվի:

Մենք Հայաստան ենք բերում առաջադեմ փորձառություն՝ ոգեշնչելու արշավականների և արահետներ սպասարկողների նոր սերնդին:

Մեր և մեր գործընկերների ծրագրերի շրջանավարտներն այժմ առաջատար տեղեր են զբաղեցնում արահետների զարգացման կազմակերպություններում ամբողջ երկրով մեկ:

Համատեղելով միջազգային լավագույն փորձը տեղում տիրող ոգևորության հետ՝ բնության սիրահար առաջամարտիկների համայնքը դիրքավորում է Հայաստանը միջազգային քայլարշավային քարտեզի վրա։

Մենք քայլ առ քայլ կիրականացնենք այս երազանքը

Սա փառահեղ առաջադրանք է, և մենք մեր ճանապարհն ենք հարթում դեպի ավելի լավ Հայաստան բոլորի համար։

Ահա միայն մի քանի տվյալներ, թե ինչ ենք ձեռք բերել մինչ այժմ.

827 կմուսումնասիրված, քարտեզագրված և փորձարկված, սահմանից սահման ձգվող ազգային արահետ
1,323 կմէքսկուրսիաների և այլընտրանքային երթուղիների ընդլայնված ցանց
38%գծանշված և ցուցանակներով կահավորված, սահմանից սահման ձգվող ազգային արահետ
3նոր՝ 1:25.000 մասշտաբի տեղագրական արշավային քարտեզներ
76համայնք՝ միացված աճող հնարավորությունների հոսքին
11հատուկ պահպանվող տարածքներով անցում և պահպանությանն ուղղված քայլերի հզորացում
50մշակութային ժառանգության վայրերի հասանելիության ավելացում արահետներն օգտագործողների համար

Սա ազգային մասշտաբի մեծ պատկեր է՝ մասերի բաժանված: Կարո՞ղ եք օգնել մեզ միավորել դրանք:

Մենք շահույթ չհետապնդող փոքր կազմակերպություն ենք, հիմնված մասնավոր նվիրատուների վրա՝ մեր աշխատանքը հնարավոր դարձնելու համար:

Յուրաքանչյուր դոլար և դրամ մեզ հնարավորություն է տալիս շարունակել շահագործման հանձնել և խթանել Հայաստանի ազգային արահետների ցանցի նոր հատվածները՝ արահետների ուսումնասիրման, ենթակառուցվածքների զարգացման, տեղական համայնքների աշխուժացման և իրազեկման չընդհատվող ծրագրերի միջոցով։

Գումարի չափԻնչին է ուղղված աջակցելու
$10Տեղական կորպուսի անդամի համար արահետների սպասարկման մեկօրյա վերապատրաստում
$20Տեղական կորպուսի անդամի համար արահետների սպասարկման երկօրյա վերապատրաստում
$50Մեկօրյա մասնագիտական վարձատրվող աշխատանք պատմական արահետի վերականգնման համար
$100Մեկօրյա ուսումնասիրություն և քարտեզագրում մեր արահետների հետազոտման թիմի կողմից
$500Համայնքային տեղեկատվական վահանակի տեղադրում մեկ գյուղում՝ արահետի վրա
$1,000+Գյուղից գյուղ արահետի գծանշում և սպասարկում հինգ տարի ժամկետով (նույնն է թե՝ «արահետի որդեգրում»)
Donation Form (Homepage / English)

Your Donation

Currency: *

Your Contact Details

Սեղմելով վերևի կոճակը, Դուք կանցնեք մեր հայաստանյան բանկի (ACBA Credit-Agricole բանկ) կողմից տրամադրվող քարտային վճարման ծառայության էջ: Ձեր նվիրատվությունը կփոխանցվի անմիջապես Տրանսկովկասյան արահետ զբոսաշրջության աջակցման ՀԿ-ին և կհայտնվի Ձեր քարտի քաղվածքում որպես TRANSCAUCASIANTRAIL YEREVAN: Մենք կկապվենք Ձեզ հետ՝ շնորհակալություն հայտնելու Ձեր նվիրատվության համար՝ օգտագործելով վերը նշված էլ․ հասցեն:

Մենք նաև հնարավորություն ենք տալիս հովանավորել առանձին նախագծեր՝ տեսանելիության ապահովման տարբերակներով՝ Ձեր աջակցության դիմաց:

Կամ այցելեք մեզ՝ նախապես պայմանավորվածությամբ, հետևյալ հասցեով

Տրանսկովկասյան Արահետ Հայաստան
Իմփաքթ Հաբ Երևան
Տիգրան Մեծ պողոտա, 80
Երեւան 0005
Հայաստան